Քաղաքականություն

ԱԺ-ն միջնորդել է ՍԴ-ին հետաձգել Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող դիմումի քննությունը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն միջնորդել է ՍԴ-ին հետաձգել Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող դիմումի քննությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ազգային ժողովի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ խնդրելով հետաձգել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը (այդ հոդվածով մեղադրվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը) որոշելու վերաբերյալ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը։ Ինչպես տեղեկանցում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

«Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև` ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար»,- գրել է Միրզոյանը։

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել կասեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները և կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկյան հանձնաժողով։ Նշված երկու կառույցներից արդեն պատասխան ստացվել է:

Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների քննությունը նշանակել է հուլիսի 7-ին ժամը 11։00-ին։

Ավելի ուշ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հետ է վերցրել Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում