Քաղաքականություն

Ընդդիմության որոշակի մասի ակտիվացման պատճառը միայն քրեական գործերն են. Արմեն Գրիգորյան

1 րոպեի ընթերցում

Ընդդիմության որոշակի մասի ակտիվացման պատճառը միայն քրեական գործերն են. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի համոզմամբ՝ այս պահին ներքին անվտանգության առումով մտահոգվելու կարիք չկա: «Ամբողջ պետական և անվտանգության համակարգն արդյունավետ աշխատում է: Իհարկե, որոշակի փորձեր ու քայլեր արվել են, բայց դրանք ամբողջովին չեզոքացված են: Այդ առումով հանգիստ ենք, այս պահին միակ մտահոգությունը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն է: Միակ սպառնալիքը ներքին կյանքում դա է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Գրիգորյանը:

Անդրադառնալով ուժային կառույցներում վերջին փոփոխություններին՝ Արմեն Գրիգորյանն ասաց, որ դրանց միակ պատճառը վիրուսի հետ կապված իրավիճակն է: «Ընդդիմության ակտիվանալը դրա հետ ընդհանրապես կապ չունի: Ընդդիմության որոշակի մասի ակտիվացման պատճառը եղել են միայն քրեական գործերը»,- ասաց նա:

Հայաստանում հունիսի ութին փոփոխություններ տեղի ունեցան միանգամից երեք առանցքային պաշտոններում. ոստիկանության պետ Արման Սարգսյանին փոխարինեց Վահե Ղազարյանը, ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին` Արգիշտի Քյարամյանը, իսկ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին` Օնիկ Գասպարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում