Քանոնահար Մարիաննա Գևորգյանը WORLD FOLK VISION մրցույթ-փառատոնի կիսաեզրափակիչում է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանոնահար Մարիաննա Գևորգյանը անցել է WORLD FOLK VISION հեղինակավոր մրցույթ-փառատոնի կիսաեզրափակիչ փուլ: Եզրափակիչում հայտնվելու համար Մարիաննան երաժշտասերների աջակցության կարիքն ունի, քանի որ օնլայն քվերակություն է անցկացվում:

«Արմենպրես»-ի թղթակից հետ զրույցում Մարիաննան ասաց, որ ներկայացրել է ազգային նվագարան քանոնը՝ կատարելով Սայաթ-Նովայի «Էշխեմեդ» ստեղծագործությունը: «Ընտրությունը տևել է մեկ ամիս: Մրցույթին մասնակցել է 115 երկրի ներկայացուցիչ, բայց 3950 մասնակցից կիսաեզրափակիչ է անցել 180-ը` 60 երկրից: Նրանց թվում են նվագախմբեր, երգչախմբեր, անհատ կատարողներ»,-պատմեց քանոնահարը՝ շեշտելով, որ կորոնավիրուսի տարածման պատճառով մրցույթն անցկացվում է օնլայն հարթակում:

Նա խոստովանեց՝ չգիտեր, որ եզրափակիչ անցնելու համար քվեարկություն է նախատեսված, հակառակ դեպքում գուցե չմասնակցեր, քանի որ այլ մասնակիցները հզոր երկրների ներկայացուցիչներ են (ԱՄՆ, Չինաստան, Ղազախստան, Թուրքիա), որոնց սատարում է նաև պետությունը: Մարիաննա Գևորգյանը պետական աջակցության համար դիմել է որոշ մարմինների և այժմ սպասում է պատասխանի:

Քանոնահարը նշեց, որ քվեարկությունն անվճար է, դա է պատճառը, որ իրեն թույլ է տալիս խնդրանքով դիմել հասարակությանը՝ իրեն աջակցելու համար:

Քվեարկությունը սկսվել է հունիսի մեկից, այն տևելու է մինչև հունիսի 15-ը: Մարիաննա Գևորգյանի օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է մուտք գործել WORLD FOLK VISION կայք, գրանցվել և տասը բալ տալ Հայաստանի օգտին:

«Գրեթե բոլոր երկրներում քանոն նվագարանը կա, բայց այդ երկրների նեկայացուցիչներից և ոչ ոք քանոն նվագարանով չի մասնակցում մրցույթին, ինչը շատ ուրախալի է: Եթե անկեղծ, շատ եմ ուզում հաղթել»,-շեշտեց երաժիշտը:

Քանոնահարին աջակցելու կոչով է հանդես եկել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Քվեարկությանը կարելի է մասնակցել՝ անցնելով հղմամբ։

Մարիաննա Գևորգյանը սովորել և գերազանցությամբ է ավարտել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, հանրապետական , միջազգային մրցույթ-փառատոների ոսկե մեդալակիր է: Աշխատում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան «Տաղարան» հնագույն երաժտության համույթում (մաեստրո Ս. Երկանյան):

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը