Միացյալ Նահանգներ

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

1 րոպեի ընթերցում

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թրամփն այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։

«Միացյալ Նահանգները դեմ է Միջազգային քրեական դատարան կոչվող՝ վերահսկողությունից դուրս եկած կառույցին։ Մենք երբեք թույլ չենք տա, որ ամերիկացի զինծառայողները կամ որևէ այլ անձ հետաքննության կամ ցուցադրական դատավարության ենթարկվեն հակաամերիկյան տրիբունալի կողմից, որը մեր նկատմամբ իրավազորություն չունի։

Ես ՄՔԴ անդամ բոլոր երկրներին կոչ եմ անում անհապաղ դուրս գալ այդ ինքնագլուխ կառույցից»,- հայտարարել է Թրամփը։

Միջազգային քրեական դատարանը հիմնադրվել է Հռոմի ստատուտով։ Ներկայում ստատուտի մասնակից է 125 երկիր։ Հայաստանը կառույցի 124-րդ անդամն է դարձել 2024 թվականի փետրվարի 1-ին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում