Հայաստան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

1 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեվիդ Ալենի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վկայակոչելով ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական հաղորդագրությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–ԱՄՆ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն են ներկայացրել Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ։

Պատգամավորները մտահոգություն են հայտնել Հայաստանում ընթացող ժողովրդավարական որոշ գործընթացների առնչությամբ։

Զրուցակիցները կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում