Արամ Անանյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արցախպրես»-ի հիմնադրման 6-րդ տարեդարձի առիթով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արցախպրես» լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանին՝ գործակալության հիմնադրման 6-րդ տարեդարձի առիթով։ Ուղերձում ասված է․

«Հարգելի պարոն Պողոսյան

Ջերմորեն շնորհավորում եմ «Արցախպրես» լրատվական գործակալությանը՝ հիմնադրման 6-րդ տարեդարձի կապակցությամբ։ Անցած տարիների ընթացքում, չնայած բազմաթիվ դժվարություններին ու փորձություններին, ձեր գլխավորած գործակալությանը հաջողվել է հասնել հսկայական առաջընթացի ու հիմա, վստահ եմ, «Արցախպրեսը» պատրաստ է ընդլայնել իր գործունեությունը տեղեկատվական նորանոր ոլորտներում։

Այդ ամենին հնարավոր է դարձել ամենօրյա քրտնաջան աշխատանքի ու նվիրումի շնորհիվ։ Այսօր «Արցախպրեսը» երիտասարդ, սակայն կայացած տեղեկատվական միավոր է, որը հստակ տեղորոշում է Արցախի Հանրապետությունը աշխարհի լրատվական քարտեզի վրա։ Մենք սրտանց ոգևորվում ենք ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով։

Համոզված եմ, որ գործակալության աշխատանքի առաջիկա տարիները նշանավորվելու են նորանոր նվաճումներով։ Մաղթում եմ Ձեզ և գործակալության ողջ անձնակազմին առողջություն, հաջողություններ ստեղծարարություն ու երջանկություն, և խնդրում եմ , մասնագիտական տոնի առթիվ, շնորհավորանքի մեր խոսքերը փոխանցել նաև Արցախի մեր բոլոր գրչակից եղբայրներին ու քույրերին»։

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն