Միջազգային

Ֆրանսիայում 30 տարում առաջին անգամ վեցյակ է ծնվել

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում 30 տարում առաջին անգամ վեցյակ է ծնվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում 30 տարվա մեջ առաջին անգամ վեցյակ է ծնվել՝ 5 աղջիկ, 1 տղա: Երեխաները ծնվել են Ստրասբուրգի հիվանդանոցներից մեկում:

«Արմենպրես»-ի հաղորմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փոքրիկների քաշը 630-730 գրամի սահմաններում է: Երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման միջոցով, կնոջ 25 շաբաթական հղիության ընթացքում: Կինն արդեն ուներ երկու երեխա:

Երեխաների անվտանգ լույս աշխարհ գալու գործընթացն ապահովելու համար միացել էր 30 մասնագետ: Երեխաները վերակենդանցման բաժանմունքում են: Նրանք հիվանդանոցում կմնան դեռ մի քանի ամիս:

Ֆրանսիայում նման ծնունդ եղել է ավելի քան 30 տարի առաջ՝ 1989 թվականին Փարիզի հիվանդանոցներից մեկում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում