Տնտեսություն

Հայաստանը միջոցներ ներգրավելու որևէ խնդիր չի ունենալու, ունենք շատ մեծ ընտրություն. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը միջոցներ ներգրավելու որևէ խնդիր չի ունենալու, ունենք շատ մեծ ընտրություն. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով Հայաստանի վարկային ռեյտինգը՝ վստահեցնում է՝ առկա է միջոցների ներգրավման ընտրության մեծ հնարավորություն: Փաշինյանն այդ մասին վստահեցրեց իր ասուլիսում՝ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան: Պետական բյուջեի մասին օրենքի փոփոխությունների հիմքում դրված սցենարով նախատեսվում է լրացուցիչ 280 մլրդ դրամ պարտք ներգրավելու անհրաժեշտություն: Հետաքրքրվեցինք՝ որոշվե՞լ է, թե որ աղբյուներից կլինի պարտքի ներգրավումը, կա՞ն նախնական պայմանավորվածություններ:

Վարչապետը հիշեցնում է՝ Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ավելացրել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար։

«Նաև այլ համաձայնություններ կան: Բայց կարող եմ ասել, որ նաև Հայաստանի վարկային ռեյտինգներն իմանալով ՝ Հայաստանը միջոցներ ներգրավելու որևէ խնդիր չի ունենալու, և մենք ունենք շատ մեծ ընտրություն, թե որտեղից և ինչպես ներգրավենք միջոցներ՝ ներառյալ ներքին հնարավորությունները»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը խոստացավ ըստ անհրաժեշտության թեմային անդրադառնալ:

Կորոնավիրուսի իրավիճակով, արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Պետական բյուջեի մասին օրենքում կատարվել են փոփոխություններ:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում