ԲՏԱ նախարարությունն սկսում է է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների «Անկաշկանդ ուսուցում» ծրագիրը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առցանց հարթակում սկսում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հանրամատչելի կրթական ծրագիր, որը կոչվելու է «Edutainment»՝ «Անկաշկանդ ուսուցում»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, ծրագրի նպատակն է հանրության շրջանում զարգացնել իմացությունը բարձր տեխնոլոգիաների, դրանց կիրառելիության նկատմամբ, բարձրացնել հետաքրքրությունը տեխնոլոգիական ոլորտի մասնագիտությունների և ուղղությունների նկատմամբ, մանրամասնել, թե ինչ նեղ մասնագիտացումներ կան, ինչպիսի պահանջարկ են վայելում, ինչ գիտելիքներ և հմտություններ է հարկավոր ունենալ և ինչ քայլեր է հնարավոր ձեռնարկել նպատակներին հասնելու համար:

Նախագծի շրջանակներում կներկայացվեն բազմաբնույթ թեմաներ բարձր տեխնոլոգիական ամենատարբեր ուղղությունների և մասնագիտությունների վերաբերյալ՝ առցանց փորձնակ լինելու (Internship) հնարավորություններից, ինչպես դառնալ QA մասնագետ, մուտք գործել UI/UX-ի աշխարհ, AR/VR տեխնոլոգիաները ներկայացնելուց մինչև թվային մտածողություն, ինժեներական և ծրագրային ապահովում:

«Իսկ այդ ամենը կմատուցեն ոլորտի ամենաճանաչված ու հաջողված ընկերությունների ղեկավարներն ու նրանց աշխատակիցները, տեխնոլոգիական ոլորտում ներգրավված գործող փորձագետներ (էքսպերտներ): Իրենց գիտելիքներով, հաջողության բանաձևով կկիսվեն այնպիսի անվանի և հաջողված ընկերությունների մասնագետներ, ինչպիսիք են «Earlyone»-ը, «PicsArt»-ը, «Chessify»-ը, «RenderForest»-ը, «Volterman»-ը, այլ առաջատար ընկերություններ:

Հնարավորինս պարզ և մատչելի կերպով ներկայացնելու համար որպես ձևաչափ ընտրվել են տեղեկատվական բնույթի դասախոսությունները, որոնք ուղիղ կհեռարձակվեն ՀՀ ԲՏԱ նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջով՝ HTI Armenia: Ուղիղ եթերի վերջում փորձագետները կպատասխանեն նաև մեկնաբանություններում գրանցված հարցերին: Ընդհանուր տևողությունը նախատեսված է շուրջ 40 րոպե, իսկ հետագայում տեսանյութը կտեղադրվի նաև նախարարության յութուբյան ալիքում:

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոր Կորոնավիրուսի (#COVID19) տարածման հետևանքով հազարավոր մարդիկ նոր մասնագիտացում ստանալու կարիք ունեն, ինչպես նաև առկա է հնարավորություն մուտք գործելու բարձր տեխնոլոգիական ոլորտ, որն առավել պահանջված է այս օրերին և ճկուն է:

Edutainment-ը առավել նեղ մասնագիտական գիտելիքների հնարավորություն է ընձեռում դիտորդներին և թիրախային խմբում են դպրոցահասակից մեծահասակ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պատկերացում կազմել բարձր տեխնոլոգիական ոլորտի բազմաթիվ ուղղությունների մասին և հետագայում առավել խորքային գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել:

Առաջին հանդիպումը նախատեսված է մայիսի 12-ին ժամը 19:00 Early One ընկերության հիմնադիր Գևորգ Սաֆարյանի հետ, ով կխոսի «Ներկա և ապագա պահանջված մասնագիություններ» թեմայով: Բաց չթողնելու համար՝ HTI Armenia էջում բացված է նաև միջոցառում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն

ԶՊՄԿ-ի աշխատանքի պարապուրդը մտահոգիչ է, քանի որ այն կազդի երկրի տնտեսական ցուցանիշների վրա․ Էկոնոմիկայի նախարար

Էստոնիայում զինված պահպանության տակ են վերցրել էլեկտրաէներգետիկայի օբյեկտները

Սաուդյան Արաբիան մարտին կտրուկ կբարձրացնի նավթի գները ԱՄՆ-ի, Ասիայի և Եվրոպայի համար

Հայաստանից արտահանվող ապրանքները նույնականացման թվային միջոցներով կդրոշմավորվեն

ՀԱՊԿ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարները կհանդիպեն փետրվարի 7-ին

ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են մի շարք խոշորագույն լրատվամիջոցների ֆինանսավորումը

Խոշոր ջերմատնային տնտեսություններ հիմնել ցանկացող շահառուներին մինչև 15 մլրդ դրամ սուբսիդավորվող վարկ կտրամադրվի

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու մրցակիցները հայտնի են

Հայաստանից 2024 թվականին արտահանվել է ջերմոցային տնտեսությունների՝ 118,5 մլն դոլարի արտադրանք. Գևորգ Պապոյան

Հայաստանի ԱԺ փոխնախագահը Նիդեռլանդների դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ-ԵՄ համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը