Ռեմարկի «Սև կոթողը» վեպը լույս է տեսել բնագրային թարգմանությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ բնագրից՝ գերմաներենից, հայերեն է թարգմանվել 20-րդ դարի ամենահայտնի և ընթերցվողհեղինակներիցմեկի՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Սև կոթողը» վեպը: Այն մայիսի 7-ից հայ ընթերցողի սեղանին է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը թարգմանել է Աննա Ռոստոմյանը, հրատարակել՝ «Էդիթ Պրինտ»-ը:

«Մեր հրատարակչությունն արդեն իսկ բնագրային թարգմանությամբ լույս է ընծայել Ռեմարկի «Երեք ընկեր», «Հաղթական կամար», «Արևմտյան ճակատում նորություն չկա», «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» գրքերը: Հաջորդիվ կհրատարակվեն Ռեմարկի մյուս գլուխգործոցները: Այս պահին տպագրության է պատրաստվում գերմանացի գրողի «Երկինքն ընտրյալներ չունի» ստեղծագործությունը, որը նույնպես առաջին անգամ բնագրային թարգմանությամբ կներկայացվի հայ ընթերցողին»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը՝ շեշտելով, որ Ռեմարկի գործերը մեծ պահանջարկ ունեն:

«Սև կոթողը. պատմություն ուշացած երիտասարդության» գործը գրվել է 1956 թվականին: Վեպը ներկայացնում է Գերմանիան 1920-ական թվականների սկզբներին: Այդ ժամանակաշրջանը հայտնի էր հիպերինֆլյացիայով և աճող նացիոնալիզմով:

Գրքի գլխավոր հերոսը՝ Լյուդվիգը, իր ընկերներից շատերի պես Առաջին աշխարհամարտի վետերաններից է: Չնայած իր ամբողջ կյանքում ձգտել է բանաստեղծ դառնալ, այժմ նա աշխատում է իր ընկերոջ՝ Ջորջի փոքր կազմակերպությունում, որը զբաղվում է գերեզմանաքարեր մշակելով: Նա փորձում է հավելյալ գումար վաստակել՝ աշխատելով որպես մասնավոր ուսուցիչ գրախանութի սեփականատիրոջ տղայի հետ, ինչպես նաև տեղի եկեղեցում երգեհոն է նվագում:

Հայերեն

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը