Միջազգային

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 559-ով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 559-ով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի 82 ռեգիոնում կորոնավիրուսով վարակվածության 10 հազար 559 դեպք է արձանագրվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբ տվյալները: Ամենաշատ դեպքեր գրանցվել են Մոսկվայում, մերձմոսկովյան շրջաններում, Սանկտ Պետերբուրգում:

Նշվում է, որ վարակվածներից 4 հազար 341-ի մոտախտանշաններ չեն գրանցվել: Մահերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 86-ով:

Այսպիսով, ընդհանուր առմամբ, երկրում հաստատված դեպքերի թիվը դարձավ 165 հազար 929, որից 21 հազարն ապաքինվել է, 1537 մարդ՝ մահացել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում