Ռուսաստան

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև բացվել է առաջին ավտոմոբիլային կամուրջը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև բացվել է առաջին ավտոմոբիլային կամուրջը

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև բացված առաջին ավտոմոբիլային կամրջով երթևեկությունը բացվել է: Կամուրջն անցնում է Պրիմորիեի երկրամասում գտնվող Տումաննայա գետի վրայով և կապում ռուսական Խասան բնակավայրը հյուսիսկորեական Տումանգանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԲԿ պարբերականը:

Կամրջի երկարությունը 1 կմ է, երկարությունը մուտքային ճանապարհների հետ միասին՝ 4,7 կմ: Նոր անցակետը նախատեսված է օրական 300 մեքենայի և 2000-ից ավելի մարդու համար: Կամրջի շինարարությունը սկսվել է 2025 թ. գարնանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2024 թվականին Փհենյան այցի ընթացքում կնքված համաձայնագրերի հիման վրա:

Մինչ այս երկու երկրի միջև ցամաքային հաղորդակցությունն իրականացվում էր միայն երկաթուղով:

Կամուրջն անվանակոչվել է Կարմիր բանակի սպա և ԿԺԴՀ աշխատանքի հերոս Յակով Նովիչենկոյի անունով, որը 1946 թվականին իր մարմնով ծածկել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Իլ Սոնգի վրա նետված նռնակը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում