Քաղաքականություն

Պեսկովը բացահայտել է, թե որն է լինելու Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական թեման

2 րոպեի ընթերցում

Պեսկովը բացահայտել է, թե որն է լինելու Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական թեման

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է Մոսկվայում առաջիկայում Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման օրակարգը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Պեսկովն ասել է, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի կողմից ընտրություն կատարելու թեման կլինի հիմնականը։

Նա նշել է, որ երկու երկրների ղեկավարները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ բոլոր կողմերից քննարկել հիմնական թեման։

«Իսկ այդ թեման, ամեն դեպքում, Հայաստանի զարգացման ուղղության, կողմնորոշման թեման է, ինչպես նաև այդ ուղղությամբ համապատասխան հանրաքվեի անցկացումը»,- ասել է Պեսկովը։ 

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նաև հավելել է, որ Բիշքեկում Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպման ժամանակ նշանավորվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետ կապված որոշ հարցեր, որոնք կուսումնասիրվեն երկու երկրների համապատասխան գերատեսչությունների կողմից։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումից հետո ՀՀ վարչապետը դրական էր գնահատել հանդիպումը՝ շեշտելով, որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվել են ևս մեկ հանդիպում անցկացնել Մոսկվայում, որի ժամանակ մանրամասն կքննարկեն երկկողմ օրակարգի բոլոր կարևոր հարցերը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում