Միացյալ Նահանգներ

Ըստ Ուիթքոֆի՝ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ

2 րոպեի ընթերցում

Ըստ Ուիթքոֆի՝ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում «էական առաջընթացի», այդ թվում՝ նոր եռակողմ բանակցությունների անցկացման ուղղությամբ առաջխաղացման մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուիթքոֆն այս մասին գրել է X-ի իր պաշտոնական էջում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ ամերիկացի բանակցողները մեկնել են Մոսկվա և Կիև՝ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմանն ուղղված երկխոսության շարունակմանը նպաստելու համար։

Այցերից առաջ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել էին եռօրյա հրադադարի մասին՝ բանակցությունների անցկացումն ապահովելու նպատակով։

Ուիթքոֆը, Ջարեդ Քուշները, ինչպես նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի, Պետական դեպարտամենտի և ֆինանսների նախարարության ներկայացուցիչները հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ կողմերից յուրաքանչյուրի առաջարկները մյուս կողմին ներկայացնելու և քննարկելու համար։

Կիևում բանակցություններին միացել են նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները։

«Էական առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ նոր եռակողմ բանակցությունների անցկացման ուղղությամբ»,- նշել է Ուիթքոֆը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում