Ֆելիքս Բախչինյանը շուտով ընթերցողներին կներկայացնի նոր վիպակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող, գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը կարծում է, որ մեկուսացման մեջ գտնվելը նաև լավ կողմեր ունի: Գրողն այս ընթացքում կարդացել է սիրելի հեղինակների գործերը, ստեղծագործել ու վայելել ընտանիքի ընկերակցությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Բախչինյանն ասաց, որ հագեցած առօրյայի պատճառով ընթերցելու ժամանակ չի ունեցել՝ այդ զբաղմունքը մշտապես թողնելով վաղվա օրվան: «Այս օրերին մի շարք հրաշալի գրքեր եմ կարդացել, բայց կառանձնացնեմ Շահան Նաթալիի «Թուրքերը և մենք» ստեղծագործությունը, որը սկսել էի, բայց չէր հաջողվում ավարտել: Այն ինձ հայ ժողովրդի պատմության մեծ դասեր տվեց, և ես որևէ մեկ այլ հեղինակի մեկ այլ գիրք չեմ կարող համեմատել այդ գրքի հետ»,-շեշտեց Բախչինյանը:

Անդրադառնալով իր ստեղծագործական աշխատանքին՝ նա ասաց, որ գրել է խոհափիլիսոփայական վիպակ՝ ծերանոցի մասին: «Մի անգամ այցելեցի ծերանոց՝ տեսնելու ավագ ընկերներիցս մեկին: Ինչքան էլ ասեն՝ լավ է ծերանոցում, այդպես չէ: Ասես փոքր երեխային ստիպելով ուղարկեն մանկապարտեզ, որտեղից նա այլևս չի վերադառնա»,-նշեց Բախչինյանը:

Հեղինակի այդ ստեղծագործությունը կհրատարակվի և կներկայացվի ընթերցողներին: Բախչինյանը խոստովանեց, որ մեկուսացման շրջանում հասկացել է՝ գրականագիտությունը և գրաքննադատությունն այնքան էլ հարազատ չեն իր հոգուն՝ չնայած տասնյակ գրքերի, մենագրությունների հեղինակ է: «Իմ կոչումն արձակագիր լինելն է, և հետայսու պիտի շարունակեմ պատմվածքներ, վիպակներ գրել»,-ընդգծեց նա ու հավելեց, որ շատ է կարոտել ընկերներին, որոնց հետ արդեն հանդիպել է:

«Հուսամ՝ այս վիրուսը շուտով հրաժեշտ կտա մեզ»,- եզրափակեց Ֆելիքս Բախչինյանը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը