Միջազգային

Սաուդյան Արաբիայում անչափահասների համար չեղարկել են մահապատիժը

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայում անչափահասների համար չեղարկել են մահապատիժը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները անչափահասների համար մահապատիժը, որպես հանցագործության պատժատեսակ, չեղարկելու որոշում են կայացրել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով տեղի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի հայտարարությանը։

«Սա կարևոր օր է Սաուդյան Արաբիայի համար։ Այսպիսի քայլը հնարավոր դարձավ Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդ թագավորի և թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի շնորհիվ։ Այպիսի հրամանը հնարավորություն կտա մեզ ստեղծել առավել ժամանակակից օրենսգիրք»,- նշել է հանձնաժողովի ղեկավար Ավվադ ալ-Ավվադը։

Հայտարարությունում նշվում է, որ անչափահասների համար մահապատիժը փոխարինվելու է առավելագույնը 10 տարի ազատազրկմամբ։

Պատրաստեց Նորայր Շողիկյանը

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում