Փայլանը Թուրքիայի Մեծ ժողովին կոչ է արել հետաքննություն սկսել Հայոց Ցեղասպանության առնչությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի պատգամավոր Գարո ՓայլանըՀայոց ցեղասպանության աղետն ուսումնասիրելու պատասխանատուներին ու ոճրագործներին ճշտելու և ուշացած արդարությունը ապահովելու նպատակով հետաքննություն սկսելու առաջարկ է արել Մեծ ժողովի նախագահությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է պատգամավորի տարածած հաղորդագրության մեջ։

«Ապրիլ 24-ը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրն է։ 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան մայրաքաղաքում, կառավարության իսկ որոշմամբ, ձերբակալվեց ու աքսորի ենթարկվեց արևմտահայ մտավորական ընտրանին, որի մեծ մասը ապա պիտի սպանվեր Անատոլիայի տափաստաններում»,- նշել է պատգամավորը։

Փայլանն ընգծել է, որ 1915 թ. գործի դրվեց ոչնչացումի ծրագրված քաղաքականությունը, որը տարբեր երկրների խորհրդարանների և ՄԱԿ-ի կողմից սահմանված է որպես «Ցեղասպանության հանցագործություն»։ Մինչդեռ հայ ժողովուրդին պատահած այս մեծ աղետից հետո105տարի անց էլ, Թուրքիայի խորհրդարանի կողմից այս փաստը չի քննարկվել, արդարությունը չի վերականգնվել ու պատահածը չի ստացել իր գնահատականը։

«Աշխարհասփյուռ հայությունը մեկ դար է` արդարության է սպասում, որը կարելի է հաստատել միայն Թուրքիայի ժողովրդի, հասարակության խղճում և Թուրքիայի խորհրդարանի ներսում։ Այս կապակցությամբ առաջարկել ենք խորհրդարանական պատշաճ հետաքննություն սկսել1915-ին հայ ժողովրդին պատուհասած աղետն ուսումնասիրելու, պատասխանատուներին ու ոճրագործներին ճշտելու, անցյալի հետ առերեսվելու և ուշացած արդարությունը ապահովելու նպատակով»,- գրել է Փայլանը։

Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

Նորայր Շողիկյան

Հայերեն English

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա