Ողջ Իտալիան հայ ժողովրդի կողքին է, որպեսզի այս ողբերգությունը չժխտվի ու չմոռացվի. Պաոլո Ֆորմենտինի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալիայի Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման հեղինակ Պաոլո Ֆորմենտինին իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին՝ նշելով, որ Իտալիան ու «Լեգա» կուսակցությունը հայ ժողովրդի կողքին են, որպեսզի չմոռացվի ու չժտվի հայ ժողովրդի ահռելի ողբերգությունը։ Այս մասին Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Պաոլո Ֆորմենտինին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում։

«Ապրիլի 24-ին կլրանա Հայոց Ցեղասպաության 105-ամյակը: Ողջ Իտալիան, «Լեգա» կուսակցությունը, հայ ժողովրդի կողքին են, որպեսզի այս ողբերգությունը այլևս մոռացության չենթարկվի և չժխտվի: Իտալիայի խորհրդարանն ընդունել է մեր առաջարկած փաստաթուղթը, որով վերջապես ճանաչվում է այս ահռելի ողբերգությունը, այս սարսափելի ցեղասպանությունը»,- ասաց Ֆորմենտինին։

Նրա խոսքով՝ Ցեղասպանության 105-րդ տարելիցին, ցավոք,պետք է ընդունել, որ մարդկության դեմ նման սարսափելի ոճրագործության ճանաչման համար պայքարը դեռ երկար ճանապարհ ունի: «1915 թ. տեղի ունեցածը ժողովրդի դիտավորյալ բնաջնջում էր: Պատմաբաններն այժմ ընդունում են, որ դա ինչ-որ առումով օգտագործվել է որպես օրինակ հրեա ժողովրդի Հոլոքոստի համար: Նույնիսկ այդպիսի սարսափելի իրադարձություններ նկարագրելու տերմինը ստեղծվել է Ռաֆայել Լեմկինի կողմից ՝ հենց Մեծ Եղեռնն ի նկատի ունենալով: Այս սարսափելի արյունահեղության հիշատակը վառ պահելու համար մենք պետք է շարունակենք պայքարը, որպեսզի խորհրդարաններին և կառավարություններին մղենք Հայոց ցեղասպանությունն ամբողջությամբ ճանաչելու ՝ հարգելով զոհերի և իրենց տներից վտարվածների հիշատակը: Համոզված եմ, որ մենք պետք է հիշենք և դատապարտենք Ցեղասպանությունը, որպեսզի ճանաչման միջոցով կանխենք նման սարսափելի իրադարձությունները»,-ընդգծեց իտալացի պատգամավորը:

Նա հուսով է, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Ես խորապես համոզված եմ, որ մենք չենք կարող ջնջել պատմությունը. դա հանցագործություն է և ինքնին պատմական փաստի ժխտում: 105 տարի անց հայ ժողովուրդը պետոք է տեսնի ճանաչում, մենք դա պարտական ենք 1,5 միլիոն զոհերին»,-նշեց Պաոլո Ֆորմենտինին:

Իտալիայի Պատգամավորների պալաը 2000թ. նոյեմբերի 16-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել։ 2019թ. ապրիլի 10-ին Պատգամավորների պալատը նախաձեռնություն է հեղինակել, որով կոչ է արել Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իտալիայի մի շարք նահանգային և քաղաքային խորհուրդներ։

Նորայր Շողիկյան

Հայերեն العربية English

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով