Միջազգային

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 2,9 մլրդ դոլար է հատկացրել ավիաընկերություններին աջակցելու համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 2,9 մլրդ դոլար է հատկացրել ավիաընկերություններին աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ հատկացրել է 2,9 մլրդ դոլար որպես աշխատավարձի հաշվեգրման աջակցություն 54 ոչ մեծ, ինչպես նաև երկու խոշոր ուղևորափոխադրում իրականացնող ավիաընկերություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ ներկայում 6 այլ խոշոր ավիաընկերությունների հետ հստակեցվում են աջակցության մանրամասները:

Նախարարությունը խոշոր ավիաընկերություններին տրամադրում է պլանավորած գումարի 50 տոկոսը, մնացածը տրվում է վճարումներիտեսքով: Ընդհանուր առմամբ, նախարարությունը նախատեսում է ուղևորափոխադրող ավիաընկերություններին տրամադրել 25 մլրդ դոլար:

Ավիափոխադրողները կվերադարձնեն ցածր տոկոսադրույքով վարկերի տեսքով տրամադրված միջոցների 30 տոկոսը:

Կորոնավիրուսի պատճառով ավիաընկերությունները լուրջ վնասներ են կրել. ներքին փոխադրումները կրճատվել են 95 տոկոսով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում