Միջազգային

Անջեյ Դուդան Լեհաստանի նախագահական ընտրությունների հետաձգումը վտանգավոր համարում

1 րոպեի ընթերցում

Անջեյ Դուդան Լեհաստանի նախագահական ընտրությունների հետաձգումը վտանգավոր համարում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վտանգ է տեսնում հերթական նախագահական ընտրությունները հետաձգելու հարցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Ընտրությունները պետք է կայանան մայիսի 10-ին:

«Նրանք, ովքեր ասում են, թե ընտրությունները վտանգավոր են լեհերի համար, պետք է հասկանան, որ դրանց բացակայությունն է վտանգավոր: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ են լինելու նոր նորմեր, նոր որոշումներ, որոնք չեն կարողանալու ուժի մեջ մտնել»,-նշել է Դուդան:

Նրա խոսքով՝ ընտրությունները միայն ժողովրդավարության տոն չեն, այլ առաջին հերթին պարտականություն պետության գործառույթների արդյունավետության համար: «Եթե մենք նախագահ չընտրենք, ապա երկիրը կհայտնվի քաոսում»,- ասել է նա:

Մայիսի 10-ին Լեհաստանում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ: Եթե թեկնածուներից ոչ մեկը 50 տոկոս և ավելի ձայն չհավաքի, ապա մայիսի 24-ին կանցկացվի երկրորդ փուլը՝ ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուների մասնակցությամբ: Շատ քաղաքական գործիչներ, ինչպես նաև հարցված քաղաքացիների 70 տոկոսը կարծում է, որ ստեղծված պայմաններում անհրաժեշտ է հետաձգել ընտրությունների օրը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում