Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ընդառաջում է ՏՏ ոլորտի կազմակերպություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը, նպատակ ունենալով օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հաղթահարմանը, իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնցից ցանկանում են օգտվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հավաստագրված կազմակերպություններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը․

«Այդ կապակցությամբ վերջին շրջանում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք կազմակերպություններից ստանում է բազմաթիվ գրություններ, որոնց հիմնական նպատակն է, չհակասելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, օգտվել ՀՀ կառավարության կողմից սահմանված բազմաթիվ օժանդակություններից։

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանության նպատակով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում հավաստագրված կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 359-Լ որոշմամբ՝ սահմանված օժանդակությունից օգտվելու դեպքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը այն չի դիտարկի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է