Միջազգային

Իսրայելի առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

1 րոպեի ընթերցում

Իսրայելի առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի առողջապահության նախարար Յաակով Լիցմանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Jerusalem Times»-ին:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նախարարի ու նրա կնոջ մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նրանք գտնվելու են կարանտինի մեջ: Նշվում է, որ նախարարն իր պարտականությունները կկատարի՝ գտնվելով տանը:

Առողջապահության նախարարության տվյալներով Իսրայելում կորոնավիրուսովվարակվածության ընդհանուր թիվը կազմում է 6 հազար 92 մարդ, որոնցից 25­ըմահացել են:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում