Բորիս Ջոնսոնը  մարդկանց հրահանգել է մնալ տանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավարության վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար ձեռնարկված նոր միջոցառումների մասին` բոլորին խստորեն հորդորելով մնալ տանը, դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ջոնսոնը տեսաուղերձ է հղել:

«Ուզում եմ տեղեկացնել վերջին քայլերի մասին, որ մենք ձեռնարկել ենք պայքարելու հիվանդության դեմ և այն, թե դուք ինչ կարող եք անել օգնելու»,-ասել է Ջոնսոնն ու նշել` պետք է պահպանել ազգային առողջապահական ծառաության կարողությունները և փրկել ավելի շատ կյանքեր:

Ահա թե ինչու նա մարդկանց խնդրել է մնալ տանը` պանդեմիայի ընթացքում: «Ես այս երեկո մարդկանց տալիս եմ շատ պարզ հրահանգ` դուք պետք է մնաք տանը»,-ասել է նա:

Միացյալ Թագավորությունում ոստիկանութունը հրահանգները խախտելու համար կարող է տուգանքներ կիրառել: Հանձնարարվել է փակել ոչ հիմնական ապրանքներ վաճառող խանութները, գրադարանները, խաղահրապարակները և այլ վայերը: Հարսանիքները, կնունքները և այլ արարողությունները չեղարկվել են, բայց թաղումները կկազմակերպվեն: Երկու հոգուց ավելի հավաքները կարգելվեն` բացառությամբ նույն ընտանիքի անդամների:

Միացյալ Թագավարությունում մարտի 23-ի երեկոյից սկսած թույլատրվում է տունը լքել միայն հիմնական անհրաժեշտության գնումներ կատարելու համար, օրվա ընթացքում մեկ վարժություն կատարելու համար` օրինակ վազք, մեկ պտույտ, բժշկական կարիքների համար, տնից աշխատանքի և աշխատանքից տուն գնալու համար, բայց միայն այն դեպքում, երբ այն խիստ անհրաժեշտ է և հնարավոր չէ անել տնից:

Միացյալ Թագավարությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը անցել է 6600-ից: Մահերի թիվը հասել է 335-ի:

Հայերեն English

Մունդիալ-2026. Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում է

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին