COVID-19. Աշխարհում նոր դեպքերի ամենամեծ թիվն արձանագրվել է Իսպանիայում. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 287 հազարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացել է 11 հազար 893 մարդ: Մարտի 21-ին նկատելիորեն աճ է գրանցվել ապաքինվածների թվում. եթե առավոտյան ապաքինվածների թիվն անցնում էր 91 հազարը, ապա արդեն երեկոյան 93 հազար 617-ը:

Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 81 հազար 008 է: Մեկ օրվա մեջ այստեղ ընդամենը 41 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 47 հազար 021 մարդ։ Իտալիան եվրոպական այն երկիրն է, որտեղ բարձր է վիրուսից մահացության ցուցանիշը՝ կազմելով 4 հազար 032:

Վարակվածների մեծ թվով երրորդ տեղում է հայտնվել է Իսպանիան՝ անցնելով Իրանին, այստեղ կորոնավիրուսի հաստատված 24 հազար 926 դեպք կա, մահացածները 1326-ն են: Նշենք, որ Իսպանիայում մեկ օրվա ընթացքում նկատելիորեն աճում է թե վարակվածների, թե մահացածների թիվը. նոր դեպքերի թիվն այս երկրում 3 հազար 355 է:

Գերմանիայում ևս կորոնավիրուսով վարավածների թիվն արագ է աճում. եթե առավոտյան այստեղ վարակվածների թիվը 19 հազար 848 էր, ապա երեկոյան 21 հազար 652 է (ավելացել է 1804-ով): Գերմանիային հաջորդում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը 20 հազար 610 է, ԱՄՆ-ում վարակվածների թիվը 19 հազար 871 է: Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 12 հազար 612-ի, Հարավային Կորեայում՝ 8 հազար 799-ի, Շվեյցարիայում 6 հազար 186-ի, Մեծ Բրիտանիայում՝ 4 հազար 072-ի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրված երկրների և տարածքների թիվը 180-ից ավելի է: Կորոնավիրուսով վարակման դեպքեր հաստատվել են Նիգերիայում, Սոմալիում, Չադում, Գամբիայում, Զիմբաբվեում և այլուր:

Կանադայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1087-ի: Այս երկրում կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 13 մարդ:

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 24 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Հայաստանում մարտի 21-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 160 է. մեկ անձ ապաքինվել է:

Կարդալ նաև՝

COVID-19. Կորոնավիրուսով վարակվածների թվով Իրանին շրջանցել են նաև Գերմանիան և ԱՄՆ-ը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում վարակվածների թվով երրորդ տեղում է Իսպանիան՝ անցնելով Իրանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Կարանտինից մինչև խիստ վերահսկողություն ինքնամեկուսացվածների նկատմամբ . ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվն անցնում է 85 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 88 հազար մարդ. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով