Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

COVID-19. Կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 88 հազար մարդ. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

 COVID-19. Կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 88 հազար մարդ. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 246 հազարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 10 հազարը: Մարտի 20-ին նկատելիորեն աճ է նկատվում ապաքինվածների թվում՝ անցնելով 88 հազարը. մարտի 19-ի առավոտյան այդ թիվը 85 հազար էր:

Վիճակագրություն

Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 80 հազար 967 է, թեպետ, նոր դեպքերի նվազում է նկատվում: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 41 հազար 35 մարդ։ Իտալիան եվրոպական այն երկիրն է, որտեղ բարձր է վիրուսից մահացության ցուցանիշը՝ կազմելով 3 հազար 405:

Վարակվածների մեծ թվով երրորդ տեղում է Իրանը. կորոնավիրուսի հաստատված 18 հազար 407 դեպք կա, մահացածները 1284-ն են: Կորոնավիրուսի վարակվածության մեծ թիվ է գրանցվել նաև Իսպանիայում՝18 հազար 077, Գերմանիայում՝ 15 հազար 320, ԱՄՆ- ում՝ 14 հազար 366, Ֆրանսիայում՝ 10 հազար 995, Հարավային Կորեայում՝ 8 հազար 652, Շվեյցարիայում՝ 4 հազար 222, Մեծ Բրիտանիայում՝ 3 հազար 269:

Վարակի տարածման երկրների ու տարաքների թիվն ավելանում է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր խոսում է 180-ից ավելի երկների ու տարածքների մասին: Կորոնավիրուսի վարկման դեպքեր հաստատվել են Նիգերիայում, Սոմալիում, Չադում, Գամբիայում և այլն:

Հայաստանում մարտի 20-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու  14 նոր  դեպք: ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ Հայաստանում մարտի 20-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 136 է, ապաքինվածների թիվը՝ 1:

Ղազախստանում ևս վարակվածության նոր դեպքեր են գրանցվել

Ղազախստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս 5 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը: Ղազախստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 49 է, որից 22-ն արձանագրվել է Ալմաթի, 25-ը՝ Նուր-Սուլթան, իսկ 2-ը՝ Կարագանդա քաղաքներում:

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 20-ն արդեն բուժվել է

Հնդկաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 22 հոգու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219-ի: Այդ երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ կորոնավիրուսով վարակված Հնդկաստանի քաղաքացիների թիվն այս պահին 163 է, երկրում գտնվող վարակված օտարերկրացիներինը՝ 32, վարակից բուժվածները 20 հոգի են, իսկ վիրուսի հետևանքով մահացել է 4 անձ:

Միացյալ Թագավորություն

Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 3 269-ի:  Իրականացվել է կորոնավիրուսի 64 621 թեստավորում, 61352-ն ունեցել է բացասական պատասխան: Կորոնավիրուսից մահացածների թիվը 144 է:

Կանադա

Կանադայում մարտի 19-ի ժամը 18:30-ի (տեղական ժամանակով) դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 846 էԱմենաշատ դեպքերն արձանագրվել են Բրիտանական Կոլումբիա նահանգում` 271, այնուհետև Օնտարիոյում` 258, Ալբերտայում` 146 և այլն:

Սլովակիա

Սլովակիայում կորոնավիրուսով վարակման ևս 19 նոր դեպք է արձանագրվել: Սլովակիայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը հայտնում է, որ երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 124 է: Այդ երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպք չի արձանագրվել:

G7-ի առաջնորդների հանդիպումը ԱՄՆ-ում չի կայանա. պատճառը կորոնավիրուսն է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի հունիսին նախատեսված Մեծ յոթնյակի՝ G7-ի առաջնորդների հանդիպումը ԱՄՆ-ում: Պատճառը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված առկա իրավիճակն է: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը: «Նման որոշման նպատակն այն է, որ յուրաքանչյուր երկիր կենտրոնանա իր ունեցած ողջ ռեսուրսի վրա՝ պատասխան տալու կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորած առողջապահության ոլորտում առկա մարտահրավերներին»,-պարզաբանել է նա: Նշվում է, որ շփումը կլինի տեսակապի միջոցով, ընդ որում, ոչ միայն հունիսին, այլև ապրիլին և մայիսին:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա:

Կարդալ նաև

COVID-19. Կարանտինից մինչև խիստ վերահսկողություն ինքնամեկուսացվածների նկատմամբ . ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվն անցնում է 85 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am