Մխիթար Հայրապետյանը հետաձգել է Սիրիա, Լիբանան և Կիպրոս նախատեսված այցերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հետաձգել է Սիրիա, Լիբանան և Կիպրոս նախատեսված այցերը՝ նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այդ մասին նշված է Մխիթար Հայրապետյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ուզում եմ տեղեկացնել, որ ս.թ. ապրիլի 12-21-ը Սիրիա և Լիբանան, ինչպես նաև ապրիլի վերջին Կիպրոս նախատեսվելիք այցերս հասկանալի պատճառներով կհետաձգվեն:

Կարևորելով Սիրիայի և Լիբանանի հայ համայնքների ճգնաժամային վիճակին տեղում ծանոթանալու, ինչպես նաև Սուրբ Հարության տոնը հայկական սփյուռքի մայր գաղութում նշելու հնարավորությունը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ որոշել էինք այց կատարել մեր բարեկամ երկու երկրներ:

Ինչ վերաբերում է մեր մյուս բարեկամ երկրին՝ Կիպրոսին, ապա Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի՝ հայկական պատվիրակության հետ մի շարք կարևոր հանդիպումներ էինք նախատեսում ունենալ: Բացի այդ, Նիկոսիայում պետք է մասնակցեինք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, որտեղ ես, որպես միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ելույթով էի հանդես գալու:

Սիրիայի, Լիբանանի և Կիպրոսի հայ համայնքների սիրելի՛ ներկայացուցիչներ, վստահեցնում եմ՝ մեր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելուց հետո անպայման կհանդիպենք: Պի՛նդ եղեք, մինչ նոր հանդիպում», - ասվում է ահայտարարության մեջ:

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ