Հայաստանում քրդական համայնքը Թուրքիայից պահանջում է թույլ տալ փաստաբաններին տեսակցել Օջալանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում քրդական համայնքը փետրվարի 29-ին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ցույց անցկացրեց: Համայնքը միջազգային ատյաններին կոչ է անում թուրքական իշխանություններից պահանջել թույլ տալ փաստաբաններին տեսակցել Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին և տեղեկանալ նրա առողջական վիճակի մասին:

«Փետրվարի 27-ին թուրքական իշխանությունները լուր են տարածել, որ Էմրալիկղզում, որտեղ 21 տարի է բանտարկված է քուրդ ժողովրդի առաջնորդ ԱբդուլլահՕջալանը, հրդեհ է բռնկվել: Նրանք այսքանով ավարտել են իրենց հայտարարությունը և այլ տեղեկություն չեն հաղորդել մեր առաջնորդի առողջության, նրա վիճակի մասին: Ամբողջ աշխարհի քուրդ ժողովուրդը ոտքի է կանգնել: Մենք կասկածի ենք ենթարկում թուրքական իշխանությունների սուտ, ստոր, բիրտ քաղաքականությունը, որովհետև նրանք առաջ էլ մի քանի անգամ հայտարարություն են տարածել, իբր Օջալանը հիվանդ է, որ կզում երկրաշարժ է եղել, և երբ մենք ոտքի կանգնեցինք, պարզվեց, որ այդ հայտարարությունները սուտ են: Այժմ կասկածում ենք արդյոք մեր առաջնորդին ինչ-որ բան պատահե՞լ է, թե ոչ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`շեշտեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը:

Նա ընդգծեց, որ ցանկանում են աշխարհին ասել, որ թուրքական իշխանություններից պահանջում են թույլ տալ Օջալանի փաստաբաններին, նրա մտերիմներին ու հարազատներին այցելել Օջալանին` տեսնել, թե ինչ վիճակում է նա ու այդ մասին հայտնել բոլոր քրդերին:

Նույնն են պահանջում Թուրքիայում, Սիրիայում, Իրանում, Իրաքում, եվրոպական մի շարք երկրներում ապրող քրդեր:

Համայնքի ներկայացուցիչները նշեցին, որ չեն դադարեցնելու ցույցերը և շարունակեցին հնչեցնել «Կեցցե’ Օջալանը», «Կեցցե’ մեր առաջնորդ ապոն» վանկարկումները:

Աբդուլլահ Օջալանը եղել է քրդական ազատագրական շարժման ղեկավար։ Հանդիսանում է նաև Քրդական բանվորական կուսակցության նախագահը, այժմ դատապարտված է ցմահ ազատազրկման թուրքական Էմրալի կղզում:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ