Սպորտ

Հայաստանի առաջնությունն առանձնանում էր մյուս տարիներից. Հակոբ Սերոբյան 

2 րոպեի ընթերցում

Հայաստանի առաջնությունն առանձնանում էր մյուս տարիներից. Հակոբ Սերոբյան 

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով առաջնությունը ցույց է տվել, որ փոխարինվող սերունդը լավն է:

«Հայաստանի այս տարվա առաջնությունն առանձնանում է մյուս տարիներից, քանի որ մի շարք մարզիկներ վնասվածքներ ունեին և կմասնակցեցին: Այստեղ պետք է որոշեինք, թե ով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, սակայն մենք չենք մասնակցելու, քանի որ այն Բաքվում է տեղի ունենալու: Այդքան մեծ մրցակցություն չկար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց մասնագետը:

Սերոբյանի խոսքով` այս տարի հատուկ թույլտվությամբ առաջնությանը մասնակցում էին նաև պատանի և երիտասարդ մարզիկներին, ովքեր դրական արդյունքներ են գրանցել: «Լավ ապագա ունենք, քանի որ բազմամարտում երրորդ տեղը զբաղեցրած տղա ընդամենը 13 տարեկան է: Իմ կարծիքով հաջորդ Օլիմպիական խաղերում մեդալի համար շատ լուրջ հայտ կներկացնի Արթուր Ավետիսյանը»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի միակ օլիմպիական մասնակցին` Սերոբյանը շեշտեց, որ դեռևս հստակ չէ, թե որ մարզագործիքի վրա իր ուժերը կփորձի Արթուր Դավթյանը, քանի որ նրա վնասվածքը դեռևս չի բուժվել:

Մարմնամարզիկներ Եվրոպայի առաջնության փոխարեն ավանդույթի համաձայն կմասնակցեն միայն աշխարհի գավաթի մի քանի փուլի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում