Քաղաքականություն

Ադրբեջանի կողմից էսկալացիան բանակցային գործընթացում առաջընթացի հնարավորություն չի տալու. Մնացականյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի կողմից էսկալացիան բանակցային գործընթացում առաջընթացի հնարավորություն չի տալու. Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջընթացի հնարավորություն չի տեսնում Ադրբեջանի կողմից էսկալացիայի ռիսկերի աճի պայմաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանն ասաց փետրվարի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ադրբեջանական կողմից կրակոցից զինծառայողի վիրավորում ստանալու դեպքին:

«Այդ դեպքը չափազանց մտահոգիչ է, որովհետև գիտեք շատ լավ, որ էսկալացիայի ռիսկերի նվազեցման տարրը մեզ համար կարևորագույններից է բանակցային ամբողջ փաթեթի մեջ: Էսկալացիայի ռիսկերի աճը հնարավորություն չի տալու իրական, էական առաջընթաց ունենալ բանակցային գործընթացում: Մենք շարունակելու ենք կոնկրետ առաջարկներով առաջ տանել մեր օրակարգը»,- ասաց Մնացականյանը:

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փետրվարի 23-ին կրակ են բացել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը զոհ չունեն, թեև ավելի վաղ հայտարարվել էր մեկ վիրավորի մասին: Վիրավորումը թեթև է, զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը միջադեպը հայկական կողմից «դիվերսիայի փորձ» է որակել՝ հայտարարելով մեկ զոհի մասին: ՀՀ պաշտպանության նախարարությունը հեքիաթ է համարում ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը դիվերսիայի մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում