Անդրանիկ Օզանյանի հոբելյանի առթիվ զորավարին նվիրված նոր գիրք է հրատարակվել 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Զորավար Անդրանիկի 155-ամյա հոբելյանի կապակցությամբ Ռուբեն Սիմոնյանը լույս է ընծայել «Օտարներն Անդրանիկի մասին» գիրքը, որում զետեղվել են զորավարի մասին ռումինացիների, ռուսների, վրացիների, բուլղարացիների և այլ ազգերի ներկայացուցիչների կարծիքները և բացառիկ լուսանկարներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը Անդրանիկ Օզանյանի հոբելյանին անդրադարձան Ռուբեն Սիմոնյանն ու Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:

Սիմոնյանը, որը զորավարի մասին հրատարակել է նաև «Սիբիրական վաշտի ոդիսականը», «Մասունքներ: Պատումներ: Անդրանիկ 150» գրքերը, խոսելով նոր` «Օտարները Անդրանիկի մասին» գրքի մասին, ասաց, որ այն գրել է, իր խոսքով, հոգուց արյուն կաթելով: «Ես ըմբոստացած եմ, վիրավորված եմ, որովհետև մեր երկրում այժմ էլ կան մարդիկ, կուսակցություններ, որոնք նսեմացնում են Անդրանիկի անունը: Այս գրքում ընթերցողը կգտնի բուլղարացիների, ռումինացիների, հույների, ֆրանսիացու, անգլիացու, ամերիկացու, ռուսների, վրացիների, անգամ Աթաթուրքի բարձր գնահատականը մեր պաշտելի զորավարի մասին»,-ներկայացրեց հեղինակն ու հավելեց, որ Անդրանիկը ժամանակ չի ճանաչում և հավերժական է:

Նրա խոսքով՝ ժողովուրդն Անդրանիկին առասպելական հերոս է դարձրել: «Ժողովուրդը ոչ միայն դեպի ռազմադաշտ առաջնորդողի, այլև ոգեղեն առաջնորդի կարիք ուներ: Անդրանիկն առաջնորդ էր և՛ ռազմադաշտում, և՛ ոգու դաշտում: Ժողովուրդը հավատաց նրան, իսկ Անդրանիկը հուսախաբ չարեց ժողովրդին: Զորավարն ասում է, որ իր միակ կուսակցությունը հայ ժողովուրդն է»,-հիշեցրեց Ռուբեն Սիմոնյանը:

Վարդանյանն էլ փաստեց, որ զորավար Անդրանիկը միակ հերոսն է, որին ժողովուրդը երգեր է ձոնել դեռ նրա կենդանության օրոք: «Նրա հոբելյանը հրաշալի առիթ է, որ փորձենք քիչ թե շատ ամփոփ ներկայացնել Օզանյանին մեր լայն հանրությանը, որովհետև Անդրանիկի անունը ոչ միայն հայերը գիտեն, այլև օտարները, բայց հիմնականում նրա անունը զուգորդվում է աներևակայելի խիզախության, քաջության, զորավարական հանճարի հետ: Այսինքն՝ Անդրանիկի անունը միանշանակ կապում են ռազմական գործունեության հետ, այնինչ դա շատ փոքրիկ մասն է այն վիթխարի լեգենդի, որի անունն է Անդրանիկ»,-ասաց Վարդանյանը:

Նա ընդգծեց, որ պետք է փորձել Անդրանիկ Օզանյանի հագեցած կյանքը ներկայացնել նրա գործունեության տարբեր հանգրվաններով, ներկայացնել այն բոլոր խորհուրդները, որոնք ուներ զորավար Անդրանիկը`հայ մարդ կերտելու, հայ հասարակություն կերտելու առաքելությունը, որը կրում էր նա այդ դժնդակ և զարհուրելի օրերին: «Անդրանիկ ասելով՝ մենք պետք է հասկանանք և՛ ասպետականություն, և՛ մեծահոգություն, և՛ ազնվություն»,-շեշտեց թանգարանի տնօրենը:

Անդրանիկ Օզանյանի 155-ամյակը նշվում է փետրվարի 25-ին:

Հայերեն

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը