Կադաստրային խնդիրները խոչընդոտում են բիզնես միջավայրի ակտիվացմանը. Գնել Սանոսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում բիզնես ակտիվություն է նկատվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց մարզպետ Գնել Սանոսյանը: Նա տեղեկացրեց, որ հատկապես դա նկատվում է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում:

«Մայիսին անցկացրած բիզնես ֆորումը հետաքրքիր արդյունքներ է տալիս: Այլընտրանքային էներգետիկայի ոլորտն առաջնահերթ ենք համարում: Այս ուղղությամբ հողերի բազմաթիվ օտարումներ են կատարվել, և գործարարները սկսել են շինարարական աշխատանքներ»,-ասաց Գնել Սանոսյանը:

Մարզում կան մի շարք նախաձեռնություններ նոր հյուրանոցների ու հյուրատների հետ կապված: Մարզպետը նշեց, որ խնդիր ունեն Սևանի շրջակա տարածքների հետ կապված: Գրեթե ազատ հող չկա, թեպետ շատերն են ցանկանում այդ հատվածում ներդրումներ անել:

«Ընդհանրապես Հայաստանում հողի կատեգորիաների, գրանցումների հետ կապված խնդիրներ կան, հաճախ որքան էլ ցանկանում ենք գործարարներին արագ օգնել չի ստացվում: Կադաստրի համակարգը խնդրահարույց է, հողերի հետ կապված կրկնակի գրանցումներ կան: Կան դեպքեր, երբ հողը գրված է որպես վարելահող, սակայն այնպիսի հատվածում է գտնվում, որ դա հնարավոր չէ»,-ասաց նա:

Մարզպետը նկատեց, որ բիզնես միջավայրն աշխուժացել է, սակայն նախկինում կուտակված խնդիրները գործընթացը բարդացնում են:

«Երբեմն ոմանց բրդում ես, որ աշխատեն: Այն տեմպը, որ մենք ենք ընտրել, հաճախ չեն համընկնում մյուս կառույցների հետ: Ես ուրախ եմ, որ Կադաստրի և Քաղաքաշինության կոմիտեներն այլևս նախկինները չեն ղեկավարում: Այն կառույցներն են, որոնց հետ բավական դժվարություններ ու անհարմարություններ էինք ունենում: Երբեմն, անհարկի մերժում էին հողերի կատեգորիաների փոխելը: Նույն թուղթը երկրորդ կամ երրորդ անգամ ենք ուղարկում, նոր հաստատում էին: Այդ դեպքում հարց է առաջանում, եթե ամեն ինչ կարգին էր, ապա առաջին անգամ ինչի էին մերժել»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ներկայում կադաստրի հետ նման խնդիր չունեն:

Խոսելով զբոսաշրջության ոլորտում գրանցված ցուցանիշներից՝ մարզպետը նշեց, որ 2019 թվականին 52 տոկոսով այցելությունների թիվն ավելացել է: Մարզը զարկ է տալիս փառատոնային զբոսաշրջությանը: Անցկացրել է Ձկան, Ավելուկի, Կարտոֆիլի փառատոնները, որոնք նախատեսում են դարձնել ամենամյա: Ընթացիկ տարում անցկացնելու են նաև Լավաշի օրեր: Զբոսաշրջության ոլորտի զարգացման համատեքստում մարզպետը կարևոր համարեց ճանապարհաշինարարական աշխատանքները, ենթակառուցվածքների բարելավումը: Այդ ուղղությամբ ևս կոնկրետ ծրագրեր են նախատեսված:

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից