ՀՀ ժողովուրդը պետք է դնի նաև հեղափոխության վերջակետը. Ալեն Սիմոնյանը` հանրաքվեի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ժողովուրդը հանրաքվեով կկասեցնի իր ձեռքից հեղափոխությունը խլելու փորձերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանն այս մասին խոսեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Նա նշեց` հիմա ունենք մի իրավիճակ, որ, ինչպես հայտնում է Հրայր Թովմասյանը, ինքը ստեղծել է իր խրամատը, որտեղ հավաքվել են մի շարք նախկին իշխանականներ:

«Մենք ՀՀ ժողովրդին ասում ենք` հարգելի ժողովուրդ, մենք ձեր ընտրյալներն ենք, դուք եք մեզ ընտրել և իրավունքը ծնողը, օրենքը ծնողը դուք եք: Ասում ենք` հավաքվել են, փորձում են հեղափոխությունը քո ձեռքից խլել: Մենք ասում ենք՝ ընդամենը 5 րոպեի ընթացքում մենք վերջ կդնենք այն «խրամատ»-ին և այնտեղ հավաքված այն մարդկանց, ովքեր փորձում են խլել հեղափոխությունը»,-ասաց Սիմոնյանը:

Նա շեշտեց` հեղափոխությունն իր կամ որևէ մեկի անձնականը չէ: «Հեղափոխությունը ՀՀ ժողովրդինն է: Եվ ՀՀ ժողովուրդը պետք է գնա այդ հեղափոխության նաև վերջակետը դնի»,-ասաց նա:

Պատգամավորը բացառում է, որ չլինի «ոչ»-ի ճամբար, վստահ է, որ կլինեն քաղաքական ուժեր, որոնք «ոչ»-ի ճամբար կձևավորվեն, եթե չլինեն, օրենքը դրա լուծումը կտա:

Հարցին, թե որքանով է տրամաբանական հանրաքվեի համար գումար ծախսելը, մարդկանց նորից ընտրատեղամաս տանելը, Սիմոնյանը պատասխանեց. «Նպատակահարմար է, իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե ՀՀ-ն ինչ վնաս կկրեր ու կրելու է նման ձևով գործող ՍԴ-ի պարագայում: Մենք համարում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանի հարցը, որն իր հետ հարակից շատ ու շատ հարցեր ունի, միայն ՍԴ-ի հարց չէ, դա հրաժեշտ է «խրամատ»-ին, որտեղ հավաքված են «մահացած քաղաքական գործիչները»:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի և ևս 6 անդամի պաշտոնավարումը: «Իմ քայլը» սակայն առաջին ընթերցմամբ քննարկմանը իր ներկայացրած նախագծին դեմ քվեարկեց` առաջարկելով այս հարցով անցկացնել հանրաքվե: Հանրաքվե անցկացնելու որոշումն ԱԺ նիստում ընդունվել էր «Իմ քայլը» խմբակցության անդամների կողմ ձայներով:

Հայերեն

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ