Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահը բարձր է գնահատում Հայաստանում առկա ներդրումային միջավայրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինը Հայաստանում ստեղծված մակրոտնտեսական կայուն վիճակը, ներքաղաքական կյանքում իրականացվող քայլերը, կոռուպցիայի դեմ պայքարը համարում է ներդրողների համար նպաստավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պանկինը նման տեսակետ հայտնեց Երևանում Կենտրոնական բանկում լրագրողների հետ զրույցում:

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում ներդրումային միջավայրը: Մակրոտնտեսական իրավիճակը Հայաստանում շատ բարենպաստ է: Եթե համեմատենք բանկի մյուս անդամ երկրների հետ, Հայաստանում տնտեսական աճի ամենաբարձր տեմպն է: Այնպիսի կայուն մակրոտնտեսական իրավիճակ է, որ ներդրողների համար միշտ հաճելի է»,-ասաց նա:

Պանկինը նշեց նաև այն դրական քայլերը, որոնք արվում են ներքաղաքական կյանքում, տնտեսությունում՝ կոռուպցիայի դեմ պայքարը, խաղի նորմալ, ներդրողների համար խաղի հասկանալի կանոնների ստեղծումը նույնքան հաճելի և հարմարավետ են օտարերկրյա ներդրողների, ներդրումների համար:

Սևծովյան առևտրի եւ զարգացման բանկը փետրվարի 10-ին Հայաստանում «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հետ ստորագրեց 10 մլն դոլարին համարժեք վարկային համաձայնագիր: Դրա միջոցներն ուղղվելու են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը: Ինչպես նշեց Պանկինը՝ դա արդեն նման երրորդ համաձայնագիրն է «Հայէկոնոմբանկ»-ի հետ:

Պանկինի խոսքով՝ բանկի ռազմավարությունը ենթադրում է աշխատանքի ընդլայնում ավելի մեծ ենթակառուցվածքային ծրագրերի ուղղությամբ, այդ թվում համագործակցելով նաև ՀՀ կառավարության հետ:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը հիմնադրվել է 1997-ին 11 երկրի՝ Հայաստանի, Ալբանիայի, Բուլղարիայի, Ադրբեջանի, Թուրքիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Վրաստանի և Ուկրաինայի կողմից: Իր գործունեությունը սկսել է 1999-ից: Հայաստանի Հանրապետության մասնաբաժինը բանկի կապիտալում կազմում է 1 տոկոս: Բանկը ՀՀ-ում գործող կազմակերպությունների վարկավորումը սկսել է 2004-ից: 2004-2020 թթ. ընթացքում ՀՀ-ում բանկի կողմից փաստացի կնքվել է վարկավորման 36 ծրագիր՝ 241 մլն եվրո ընդհանուր գումարով: Ֆինանսական կառույցներին տրամադրված վարկերն ուղղվել են ՓՄՁ վարկավորմանը, հիփոթեքային վարկերին և առևտրի ֆինանսավորմանը:

Հայերեն العربية English Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին