Քաղաքականություն

Մենք հեղափոխության ակնկալիքները մեծ մասով արդարացրել ենք. Արմեն Գրիգորյան

1 րոպեի ընթերցում

Մենք հեղափոխության ակնկալիքները մեծ մասով արդարացրել ենք. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի համոզմամբ՝ քաղաքացիների հույսերը գործող իշխանություններից մեծ մասամբ արդարացվել են: Այս մասին Գրիգորյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Իհարկե, քաղաքացիներն ունեն պահանջներ, որոնք մենք դեռ չենք կարողացել արդարացնել, դրա համար հավելյալ ժամանակ է պետք: Բայց Հայաստանում կատարված բարեփոխումների ծավալը խոսում է նրա մասին, որ Հայաստանում մեծ մասով կատարվել են քաղաքացիների ակնկալիքները... Մի կարևոր բան էլ կա. իրողության փոփոխության հետ նաև քաղաքացիների պահանջներն են փոխվում: Երբ մենք կառուցել ենք 500 կմ ճանապարհ, դրանով քաղաքացիների ակնկալիքները չեն սպառվել, նոր ակնկալիքներ են ձևավորվել: Մենք պատրաստ ենք նշաձողի բարձրացմանը: Մենք հեղափոխության ակնկալիքները մեծ մասով արդարացրել ենք, իսկ այն մասով, որով չենք կարողացել, ժամանակի ընթացքում կարդարացնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Գրիգորյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում