Միջազգային

«Դարի գործարքը» Թրամփից ավելի շուտ կմեռնի. Ալի Խամենեի

3 րոպեի ընթերցում

«Դարի գործարքը» Թրամփից ավելի շուտ կմեռնի. Ալի Խամենեի
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հոգեւոր առաջնորդ ու ղեկավար Ալի Խամենեին այն կարծիքին Է, որ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հարաբերությունների խաղաղ կարգավորման՝ Վաշինգտոնի առաջարկած պլանը՝ այսպես կոչված դարի գործարքը, ավելի շուտ կմեռնի, քան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Համապատասխան գրառումը փետրվարի 5-ին զետեղվել Է Twitter-ում նրա պաշտոնական կայքում:

«Ամերիկյան «դարի գործարքը» ավելի շուտ կմեռնի, քան Թրամփը»,-գրել Է նա:

Հունվարի 28-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ միասին հայտարարել Է այսպես կոչված դարի գործարքի՝ պաղեստինա-իսրայելական խաղաղ կարգավորման հանգուցային դրույթները, որոնց հիմքում երկու պետությունների փոխադարձ ճանաչումն Է:

Վաշինգտոնն առաջարկում Է Պաղեստինի տարածքը, որը բաղկացած Է Գազայի հատվածից եւ Հորդանան գետի արեւմտյան ափից, անխզելիորեն կապել արագընթաց տրանսպորտային հաղորդակցությամբ. այդ կերպ, Թրամփի խոսքով՝ արաբական պետության տարածքը պետք Է կրկնակի մեծանա: Միեւնույն ժամանակ, ինչպես ընդգծել Է ԱՄՆ-ի ղեկավարը, Վաշինգտոնը հաստատակամորեն մտադիր Է օրինական ճանաչել հրեական բնակավայրերը Հորդանան գետի արեւմտյան ափի օկուպացված պաղեստինյան հողերում, այսինքն՝ այդ կերպ Իսրայելինը ճանաչել նրա կողմից 1967 թվականից հետո զավթված հողերը»:

Փաստաթղթում հատուկ ուշադրություն Է դարձվում Երուսաղեմի կարգավիճակին. Վաշինգտոնն առաջարկում Է արաբական պետության մայրաքաղաք ճանաչել Արեւելյան Երուսաղեմը (Նաթանյահուի ասելով՝ խոսքը վերաբերում Է Երուսաղեմի Աբու Դիս արվարձանին), եւ միաժամանակ Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» համարել ամբողջ Երուսաղեմը:

ԱՄՆ-ի նախագահը որպես հաշտության գործընթացի պայմաններ Է նշել Պաղեստինի իշխանությունների հրաժարումը Գազայում գործող ՀԱՄԱՍ արմատական շարժման աջակցությունից, ինչպես նաեւ զինված պայքարի մեթոդներից: Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը պնդում Է պաղեստինյան տարածքում հրեական բնակավայրերի կառուցման ծրագրի քառամյա «սառեցումը»: Որպես օժանդակություն կարգավորմանը՝ ԱՄՆ-ն առաջարկում Է 50 մլրդ դոլարի ներդրումներ;

Նաթանյահուն պաշտպանել Է Թրամփի առաջարկը եւ պատրաստակամություն Է հայտնել անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել պաղեստինցիների հետ: Մինչդեռ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել Է, որ հրապարակված պլանի իրականացում թույլ չի տա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/31/ 14.13

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում