Ռուստամ Բադասյանը ներկայացրեց ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի առանձնահատկությունները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեում մեկտեղվելու են քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթները։ Սա կնպաստի կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 1-ին «Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե. կառույցի ձևավորման խնդիրները» թեմայով հանրային քննարկման ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով Հակակոռուպցիոն կոմիտեի առանձնահատկությունները՝ ի տարբերություն մյուս քննչական մարմինների։

Նախարարի խոսքով՝ ավելի լավ լուծում կլինի ինչ-որ փուլում դետեկտիվների ինստիտուտի ներդրումը, երբ անձը մեկտեղում է քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթների իրականացումը, իսկ որոշ ավելի նեղ մասնագիտական գործառույթների համար՝ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող փորձագետների և մասնագետների ներգրավումը։

«Մենք առաջին քայլն ենք կատարում՝ իրավապահ մարմնի կազմում ունենալով և քննչական, և օպերատիվ-հետախուզական գործառույթներ։ Սա կնպաստի հանցագործությունների քննության արդյունավետությանը, և այս կարծիքը միայն մենք չենք կիսում, այլ նաև գրեթե բոլոր միջազգային գործընկերները»,- ընդգծեց Բադասյանը։

Նախարարը նշեց, որ երկրորդ բաղադրիչը լինելու է կադրերի ընտրության նոր ընթացակարգը մրցութային կարգով։ Հակակոռուպցիոն մարմնում կարող է ներդրվել նոր գործիք՝ կոռուպցիոն գործարքի սադրանքի ինստիտուտ։

«Առաջին անգամ Հայաստանում կոռուպցիոն գործարքի սադրանքի ինստիտուտը ներդնելու ուղղությամբ աշխատաքներ ենք իրականացնում։ Սա նշանակում է. ոչ թե քրեական գործ հարուցելու համար, այլ հակակոռուպցիոն մարմնի աշխատակիցների բարեվարքությունը մշտապես ստուգելու համար կարող է ներդրվել գործիք, երբ կոռուպցիոն բնույթի առաջարկ է արվում և այդ առաջարկի արդյունքում, եթե կոռուպցիոն ռիսկեր են ի հայտ գալիս, կարող է քննարկվել այդ աշխատակցին կարգապահական պատասխանատվության, հակակոռուպցիոն կոմիտեից ազատելու հարցը»,- նշեց Բադասյանը։

Ըստ նախարարի՝ քաղաքական կամքի առկայությունը կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ նախադրյալ է, բայց, բնականաբար, Հայաստանի կառավարությունը բազմիցս շեշտել է, որ միայն դա բավարար չէ կոռուպցիայի դեմ պայքարի համար։

«Պետք է ունենալ այնպիսի պետական կառույցներ, որոնք ունակ են, անկախ քաղաքական ուժերի վերադրսևորումներից, արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ, ունենալ մասնագիտացված աշխատակիցներ, և այդ կառույցներում լինեն չքաղաքականացված, մասնագիտական գիտելիքներով տիրապետող մարդիկ։

Ընդհանրապես, 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրով նշել ենք, որ մեր նպատակը հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումն է։

Առաջին մարմինը, ըստ այդմ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, որն արդեն ձևավորվել է և հիմա սկսում է քայլերը կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում։

Երկրորդը կոռուպցիոն բնույթի հանցագործություններ քննող իրավապահ մարմինն է, որը հենց Հակակոռուպցիոն կոմիտեն է։

Երրորդը կոռուպցիոն հանցագործությունների քննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող գլխավոր դատախազության հատուկ ստորաբաժանումը և հակակոռուպցիոն դատարանի ստեղծումն է»,- եզրափակեց նախարարը։

Արդարադատության նախարարությունը Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու օրենքի նախագիծը ներկայացրել է հանրային քննարկման:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres