Հայաստանը Սերբիայի քաղաքացիների համար սահմանում է առանց մուտքի վիզայի ռեժիմ 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու որոշման նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշեց, որ 2019թ. հոկտեմբերի 25-ին Սերբիայի կառավարությունը միակողմանի որոշում է ընդունել վերացնելու սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը։ Որոշումն ուժի մեջ է մտել ս.թ. նոյեմբերի 2-ին։

«ՀՀ քաղաքացիները կարող են Սերբիայի Հանրապետության տարածքում առանց մուտքի արտոնագրի պահանջի մնալ առավելագույնը 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում։ Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ անհրաժեշտություն է առաջացել Սերբիայի քաղաքացիներին նույնպես ազատել ՀՀ մուտքի վիզայի պահանջից: Նախագծի ընդունման արդյունքում՝ Սերբիայի քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»,- ասաց Ադոնցը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց որոշման ընդունումը: «Լավ որոշում է, և այս միտումը՝ տարբեր երկրների հետ վերացնել վիզային ռեժիմը, կարծում եմ, լավ ուղղություն է մեր երկրի համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Ի պատասխան վարչապետի հարցի՝ Ավետ Ադոնցը նշեց, որ ներկայումս առանց մուտքի վիզային ռեժիմ ունենք 63 պետության հետ:

Միաժամանակ ՀՀ ԱԳՆ-ի համար գերակայություն է մնում ԵՄ-ի հետ առանց մուտքի վիզային ռեժիմ սահմանելու շուրջ բանակցություններ սկսելը:

Հայերեն العربية English Français Русский

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը