Փաշինյանը տարածաշրջանում խաղաղության պատասխանատու համարում է Ադրբեջանի, ՀՀ-ի, Արցախի ղեկավարներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության պատասխանատվությունն անձնապես կրում են Ադրբեջանի նախագահը, Արցախի նախագահը և Հայաստանի վարչապետը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նման տեսակետ հայտնեց Կապանում հունվարի 25-ին հրավիրված ասուլիսում։

«Մենք պատրաստ ենք կառուցողական, նորմալ աշխատանքի, ինչքան էլ հասկանում ենք, թե դա ինչքան բարդ աշխատանք է: Բայց դա մեր պատասխանատվությունն է տարածաշրջանում: Ես իմ գործընկերներին ասել եմ, որ հիմա տարածաշրջանում խաղաղության և կայունության ապագայի պատասխանատվությունը անձնապես կրում ենք մենք՝ Ադրբեջանի նախագահը, Արցախի Հանրապետության նախագահը և Հայաստանի Հանրապետության վարչապետը: Սա անձնավորված պատասխանատվություն է, և ինչ-որ առումով ընդհանուր պատասխանատվություն է, և այդ պատասխանատվությունը կրելն ու պատվով այդ պատասխանատվության տակից դուրս գալը չափազանց դժվար գործ է»,-ասաց Փաշինյանն ու նկատեց՝ իսկ ով է ասել, թե վարչապետի կամ նախագահի գործը պետք է հեշտ գործ լիներ:

Անդրադառնալով լրագրողի հարցին՝ Արցախի հարցի շուրջ բանակցություններն ինչի շուրջ են ընթանում և ինչ փուլում են՝ վարչապետը շատ կարևոր համարեց արձանագրել, որ բոլորը գիտեն, թե ինքը փակ սենյակում Իլհամ Ալիևի հետ ինչի մասին է խոսում: «Դա նկարագրված, ձևակերպված է 2019թ. մարտին Ստեփանակերտում տեղի ունեցած Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ իմ ունեցած ելույթում: Դրանում ես ուղենշել էի առաջիկայում բանակցային գործընթացում մեր քննարկումների շրջանակը: Այդ շրջանակի մասին ենք մենք խոսում հիմա: Այս պահին սեղանին չկա որևէ թուղթ, որ մենք քննարկենք: Եվ մենք պետք է միասին աշխատենք ավելի կոնկրետ, ավելի առարկայական քննարկումների փուլին մոտենալու համար»,-ասաց Փաշինյանն ու նկատեց՝ այս շրջանը պետք է շատ արդյունավետ օգտագործեն այդ փուլին մոտենալու համար:

Վարչապետի կարծիքով, սակայն, այն այդքան էլ արդյունավետ չեն օգտագործել՝ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Ամենակարևոր պատճառներից մեկը նա այն համարեց, որ ցավոք ադրբեջանական կողմից չի հնչում համարժեք հայտարարություն իր այն հայտարարությանը, թե Արցախի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: «Սա, եթե այսօր հայեցակարգային մակարդակով արտահայտենք, կարգավորման գործընթացի ամենամեծ խոչընդոտն է: Բայց մեր դիրքորոշումը կառուցողական է, գտնում ենք, որ պետք է կարգավորել Ղարաբաղի հարցը, կարգավորել այն հայեցակարգի և այն սկզբունքների շրջանակում, ինչ ես ասացի և ասել եմ Ստեփանակերտում, ՄԱԿ-ում ունեցած իմ ելույթների տրամաբանության շրջանակում, և մեր նախկինում հռչակած սկզբունքների շրջանակում»,-ասաց վարչապետը:

Հայերեն English Русский

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել