Հրայր Թովմասյանը իր «ծառայություններն» է առաջարկել ինձ. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018-ի մայիսից սկսած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իրեն առաջարկել է իր ծառայությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտնեց Կապանում հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով լրագրողի հարցին ու դիտարկմանը, թե «Հրայր Թովմասյանը նշել է՝ իշխանությունն ուզում է իրենից ազատվել ու եթե հրաժարական չտա, քրեական հետապնդում կսկսվի»:

«2018-ի մայիսից սկսած՝ սկզբում ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ որքանով ինքը Սահմանադրության այս տեքստի հեղինակն է, կարող է պատմել բոլոր խութերի մասին, և մենք միասին կարող ենք անել չգիտեմ ինչ-ինչեր: Եվ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ»,-ասաց Փաշինյանը:

ՀՀ ՍԴ նախագահն անցնում է մի քանի քրեական գործերով՝ որպես մեղադրյալ: Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծվել է լարված իրավիճակ, որին լուծում տալու նպատակով Հայաստանումընդունվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքը:Դրանովնախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Հայերեն English

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին