ԱԺ-ն քննարկեց ԱՊՀ երկրների միջև էլ. եղանակով տեղեկության փոխանակման արձանագրության վավերացման հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագիծը ներկայացրեց հարակից զեկուցող Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Համաձայնագիրը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը: Որևէ մտահոգություն, հարց չի մնացել, հանձնաժողովում միաձայն դրական եզրակացության ենք արժանացրել»,-ասաց Թունյանը:

Արձանագրությամբ նախատեսվում է, որ ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինները փոխանակում են իրավաբանական և ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների վերաբերյալ, ինչպես նաև մասնակից պետության տարածքում նշված անձանց անունով գրանցված գույքի` անշարժ և շարժական գույքի առանձին տեսակների և գույքի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն:

Սերգեյ Բագրատյանը նշեց` բազմաթիվ գործարարներ դիմում են այն հարցով, որ ԱՊՀ տարածքում գործունեություն ծավալելու ընթացքում հաճախ հաշիվ-ապրանքագրերը գրվում են ավելացված արժեքի հարկը ներառյալ: Դա խնդիր է առաջացնում, քանի որ այդ նույն ապրանքը ՀՀ ներկրելիս ներկրողը կրկին վճարում է ԱԱՀ, ստացվում է կրկնակի հարկում: Նա հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, արդյոք, որ օրենքի ընդունումն օգնի խուսափել նման կարգի թյուրիմացություններից:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց` արձանագրության նախաբանում հղում է արվում նաև կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրերին: Այս արձանագրությամբ փոխանակվելու են այնպիսի տեղեկատվություններ, որոնք վերաբերվելու են ֆիզիկական և իրավաբանական անձանց եկամուտներին և գույքին: Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերը և այս արձանագրությունը կարգավորում են այն հարաբերությունները, որոնք ուղղված են ուղղակի հարկերին և գույքին, անուղղակի հարկերի` այդ թվում ԱԱՀ-ի հետ կապված խնդիրները թե այս արձանագրությունը, թե կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերը չեն բացառում»,-ասաց նա:

Հայերեն

Ոստիկանները հայտաբերել են հետախուզվողների, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ

Ներքին Գետաշենի ավագ սերունդն արդեն ժամանցի և զբաղվածության կենտրոն ունի

Հորդանանը հաստատել է Իրանի կողմից իր տարածքի ուղղությամբ հրթիռների արձակումը

«Խորովածի համահայկական 13-րդ փառատոն». Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացման հնարավորությունները

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը

Զելենսին ԱՄՆ-ում հանդիպել է Սենատի և Lockheed Martin ընկերության ներկայացուցիչների հետ

Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ճապոնիայում մեկ շաբաթում 45 մարդ է մահացել ջերմային հարվածներից

ԱՄՆ Սենատն ընթացակարգային քվեարկությամբ աջակցել է ՌԴ-ի և Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին օրինագծին

Լրագրողների գործունեությանը վերաբերող կարգավորումները գործում են 2021 թվականից. Ռուբեն Ռուբինյան