Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
