«Զվարթնոց»-ն այս տարի սպասարկեց 3 միլիոներորդ ուղևորին. նվաճում անկախ Հայաստանի պատմության մեջ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող տարում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սպասարկած ուղևորների թիվը գերազանցել է 3 միլիոնը: Այդ կապակցությամբ Մոսկվա-Երևան չվերթով ժամանող բոլոր ուղևորներին մատուցվեցին անակնկալ նվերներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 30-ին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:

«Այդ չվերթի բոլոր ուղևորներին մատուցվեցին խորհրդանշական նվերներ՝ խմիչք, քաղցրավենիք և երաժշտություն: Կարծում եմ, որ շատ գեղեցիկ անակնկալ էր, քանի որ ուղևորների տպավորությունները տեսնելով, հասկանում ենք, որ անակնկալը ստացվել է»,- ասաց Հովհաննիսյանը:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատուն նշեց, որ նախորդ տարի «Զվարթնոց»-ում ուղևորահոսքը եղել է 2 միլիոն 690 հազար մարդ, և այս տարի, նախորդ տարվա հետ համեմատությամբ, մոտ 11 տոկոս աճ է գրանցվել:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատուի խոսքով` աշխատանքներ են իրականացվում տարբեր գերատեսչությունների կողմից Հայաստանի ճանաչվածությունը բարձրացնելու նպատակով:

«Կարծում եմ, հետագայում աշխատանքները ավելի մեծ թափով կիրականացվեն, և ուղևորներն ավելի շատ կլինեն»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սկսել է գործել 1961 թվականից: Այն ժամանակ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սպասարկում էր միայն նախկին Խորհրդային Միության տարածքում չվերթեր իրականացնող ինքնաթիռների: 2001 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության և արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև ստորագրվեց պայմանագիր՝ համաձայն որի Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը: 2002թ. հունիսից «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ստանձնում է օդանավակայանի կառավարումը: Այդ օրվանից ի վեր ծավալուն աշխատանքներ են իրականացվել օդանավակայանի արդիականացման և ընդլայնման ուղղությամբ: Դեռևս 1985թ. Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից (ICAO) օդանավակայանին շնորհվել է 2-րդ կարգ: Հետագայում օդանավակայանը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով ամբողջությամբ վերանորոգվել է թռիչքուղին, տեղադրվել են անվտանգության, տեղեկատվական և հաշվառման նոր համակարգեր, վերանորոգվել են VIP սրահները, կառուցվել է ուղևորային լիովին նոր համալիր, որի ժամանման սրահը շահագործման է հանձնվել 2006թ. սեպտեմբերի 14-ին, իսկ մեկնման սրահը՝ 2007թ. մայիսի 25-ին: 2008թ. գարնանը սկսվեց նոր համալիրի հանրային գոտու շինարարությունը: Նոր 52.000 քմ համալիրում կրկնապատկվեցին ուղևորների հաշվառման սեղանները, զննման կետերը: Կառուցվեց նոր ստորգետնյա ավտոկայանատեղի: Ուղևորային նոր համալիրը շահագործման հանձնվեց 2011 թ. աշնանը:

Հայերեն English Русский

Վահան Կոստանյանը Ալբանիայի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները

«Երևանի ավտոբուս»-ում մեկնարկել է «Հայգեր» մակնիշի ավտոբուսների նվիրատվության գործընթաց

Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխաների` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տրանսպորտի հարցերով նախարարական հինգերորդ համաժողովի եզրափակիչ նիստին

Շինաշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 21-ից 24-ը կփակվի Վաղարշապատ-Մասիս ճանապարհի մի հատվածը

Մեկնարկել են «Անվտանգ տարի փրկարարի հետ» իրազեկման և ուսուցման դասընթացները․ մասնակցել է ավելի քան 900 քաղաքացի

Քաղաքացիները կկարողանան եկամտային հարկից հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին

Գավառ համայնքում հայտնի են «Վոլեյբոլի դպրոցականների լիգա» մրցաշարի համայնքային փուլի հաղթող թիմերը

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել