Հասարակական

ԱԺ առողջապահության հարցերով հանձնաժողովում քննարկված նախագծերի 37 տոկոսը եղել է պատգամավորներինը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ 7-րդ գումարման ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում նախորդ տարվա համեմատ ավելացել են պատգամավորների կողմից ներկայացված օրենքների նախագծերի քննարկումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Իմ քայլը» խմբակցության ասուլիսում հայտնեց հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

«Հանձնաժողովը 2019 թ. անցկացրել է 12 նիստ՝ 9 հերթական, 3 արտահերթ: Քննարկվել է 35 նախագիծ, որոնցից ամբողջությամբ ընդունել է 19-ը: Նախագծերի 63 տոկոսն է ներկայացրել կառավարությունը, մնացածը եղել է Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը: Ընդունված նախագծերի 31 տոկոսը եղել են «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված նախագծերը: Անցյալ տարի՝ 6-րդ գումարման ԱԺ-ում առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկված հարցերը եղել են 19-ը, որոնք բոլորը եղել են կառավարության նախաձեռնությունը»,-ասաց Զեյնալյանը:

Նա առանձնացրեց նախագծերից մի քանի կարևորագույնները: Պետական կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություններով մտցվեց նվազագույն կենսաթոշակի հասկացությունը, շեմը սահմանվեց 25 հազար 500 դրամ: «Սրանով ենթադրվեց, որ ՀՀ-ում որևէ անձ աղքատության պարենային գծից ներքև գումար չպետք է ստանա: Օրենքը վերաբերվեց 80 հազար ՀՀ քաղաքացիների: Հաջորդ կարևոր նախագծով նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացվեց ՝ 55 հազարից դառնալով 68 հազար դրամ»,-ասաց Զեյնալյանը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությամբ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի լիազորություններն ընդլայնվեցին: «Սա շատ կարևոր նախագիծ է այն առումով, որ երբ 2014-ին առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինները միավորվեցին, ըստ էության աշխատանքային օրենսգրքի նկատմամբ վերահսկողության գործառույթը վերացվեց: Եվ այս նախագծով վերականգնեցին այդ գործառույթը»,-ասաց հանձնաժողովի նախագահը։

Հայերեն

Թուրքիան հույս ունի, որ Ստամբուլում նախատեսված բանակցությունները կհաջողեն

ՀՀ ՄԻՊ-ը և Շիրակի մարզպետ քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները. ՄԻՊ-ը հանդիպել է լրագրող Լիլիթ Աղեկյանի մոր և քրոջ հետ

Պարեկները մայիսի 5-12-ին Երևանում հայտնաբերել են 4 983, մարզերում ՝ 15 155 խախտում

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 65,65 դոլար

Գավառում ԵՄ դեսպանի, Ռումինիայի Հանրապետության և Բելգիայի թագավորության դեսպանների մասնակցությամբ անցկացվել է «Եվրոպայի օր» միջոցառումը

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Հայաստանում ԵՄ, Բելգայի և Ռումինիայի դեսպաններին

Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերման հարցը

Ֆրանսիան տարեվերջին կսկսի ռազմավարական սուզանավերը համալրել նոր բալիստիկ հրթիռներով

Հնդկաստանը Պակիստանի հետ բանակցություններ կվարի ահաբեկչության դեմ պայքարի և Քաշմիրի խնդրի շուրջ

Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում կարելի է դրական արդյունքների հասնել