Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 65,65 դոլար
1 րոպեի ընթերցում

Brent-ի հուլիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 1,74 դոլարով (2,72%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 65,65 դոլարի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը նշելով, որ WTI-ի հունիսյան ֆյուչերսներն այդ ժամանակ NYMEX բորսայում թանկացել են 1,69 դոլարով (2,77%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 62,71 դոլարի։