Հայկ Մարությանը վերահաստատել է` քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց առաջ դադարել է ՍՊԸ-ի տնօրեն լինել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ մինչև քաղաքապետի պարտականությունները ստանձնելը դադարել է «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրեն լինել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քաղաքապետը նշեց, որ երբ մամուլում լուր է տարածվել այն մասին, որ ինքը ՍՊԸ-ի տնօրեն է, նույն օրը բոլոր փաստաթղթերով իրենք լուրը հերքել են:

«Չնայած դրան, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել իմ դեմ: Զրուցել եմ իրավաբան ընկերներս հետ և հարցրել, թե մինչև վարույթ հարուցելը չկա՞ նախաքննության գաղափար: Նրանք պատասխանեցին, որ կա, պետք է նյութեր հավաքվեն, նոր որոշեն վարույթ հարուցել, թե ոչ: Այդքան ժամանակ, այդքան պետական ռեսուրս են ծախսել մի բանի վրա, ինչն ակնհայտ է: Կարող էին ընդամենը երեք հազար դրամ վճարել և պետռեգիստրով տեսնել, որ ես մինչև քաղաքապետ դառնալը այլևս այդ ընկերության տնօրեն չեմ հանդիսացել»,-շեշտեց Մարությանը:

Նա ընդգծեց, որ ստանում է 400 հազար դրամ աշխատավարձ, և եթե նրանք չունեն 3 000 դրամ, կարող է իր աշխատավարձից տալ այդ գումարը, միայն թե դա էլ կարող են կաշառք դիտարկել:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեկտեմբերի 9-ին վարույթ է հարուցել՝ ստուգելու համար մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնավարմանը զուգահեռ եղե՞լ է նաև «Երկուսուկես»ՍՊԸ-իտնօրենը:«Կոռուպցիայիկանխարգելմանհանձնաժողովիմասին»օրենքիհամաձայն՝հանձնաժողովըանհամատեղելիությանպահանջների,շահերիբախմանվերաբերյալկարողէվարույթհարուցելլրատվամիջոցներիհրապարակումներիհիմանվրա։

«ԵրևանիքաղաքապետՄարությանիարարքումառկաենանհամատեղելիությանպահանջներիառերևույթխախտմանհատկանիշներ,հետևաբարհարուցվելէվարույթ», -տեղեկացրելենԿոռուպցիայիկանխարգելմանհանձնաժողովից։

Հայերեն

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն