Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Time ամսագիրը Հայաստանը բնորոշել է որպես «Կովկասյան վագր»

Time ամսագիրը Հայաստանը բնորոշել է որպես «Կովկասյան վագր»

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր Time ամսագիրն անդրադարձել է Հայաստանի դինամիկ տնտեսական աճին, մեր երկիրը բնորոշելով, որպես «Կովկասյան վագր»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

Ամսագիրը բնորոշումը տալուց հաշվի է առել հեղափոխությունից հետո երկրում արձանագրված փոփոխությունները և տնտեսական աճի տեմպը:

Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև Moody’s-ի կողմից Հայաստանի վարկանիշի բարձրացմանը:

Moody’s-ի կողմից օգոստոսի 27-ին հրապարակված զեկույցում կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ «B1»-ից «Ba3»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am