Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարը Դոհայում ելույթի ժամանակ ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարը Դոհայում ելույթի ժամանակ ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 22-ին Դոհայում անցկացվող «Համաշխարհային անվտանգության ֆորում»-ի շրջանակներում «Խաղաղության խաչմերուկի և տարածաշրջանային փոխկախվածության հեռանկարը» թեմայով ելույթ է ունեցել:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներն ու առավելությունները: Վերոնշյալի շրջանակներում խոսել է հաղորդակցման ուղիների ապաշրջափակման սկզբունքների՝ հավասարության և փոխադարձության մասին և ընդգծել, որ ապաշրջափակվող ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, որտեղ գտնվում են:

Ելույթի ընթացքում Արմեն Գրիգորյանը նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի դրական ազդեցությունն՝ ունենալու ավելի անվտանգ և կայուն տարածաշրջան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում