Հասարակական

Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգել է Սուրբ նահատակների հիշատակը

1 րոպեի ընթերցում

Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգել է Սուրբ նահատակների հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին: Կլոդ Վիզլերը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում