Միջազգային

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ գնդակոծությունների հետևանքով կան զոհեր

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ գնդակոծությունների հետևանքով կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Բելգորոդի մարզի Բորիսովի շրջանում հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են Բելենկոյե գյուղին մոտեցող օդային թիրախներ, գյուղում մեկ տղամարդ բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել և զոհվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Եվս մեկ մարդ վիրավորվել է․ նա ստացել է փակ գանգուղեղային վնասվածք և գտնվում է միջին ծանրության վիճակում:

Բելենկոյե գյուղի գնդակոծության հետևանքով նաև վնասվել են չորս մասնավոր տներ, մեքենաներ և էլեկտրահաղորդման գծեր։

Իսկ Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքում, ըստ մարզի դատախազության, ռուսական ուժերի հրթիռակոծության հետևանքով 10-ամյա երեխա է վիրավորվել․ նրա ծնողները զոհվել են։

0f2dcdf2-8f52-46c9-b9ef-1760328ef821.jpg (64 KB)

Ըստ դատախազության՝ «Իսկանդեր» հրթիռն ընկել է մասնավոր տան բակ, որտեղ զոհվել են 52-ամյա տղամարդը, նրա 42-ամյա կինը, իսկ նրանց որդին վիրավորվել է։ Նաև վիրավորվել է հարևան տան 24-ամյա բնակիչը։

402b1d7d-b084-4104-af76-626c12155d04.jpg (34 KB)

Իր հերթին Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ Չուգուև քաղաքի գնդակոծության հետևանքով 7 մարդ է վիրավորվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում