Միջազգային

Շվեդիան ավելի քան 6 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային ռազմական աջակցության համար

1 րոպեի ընթերցում

Շվեդիան ավելի քան 6 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային ռազմական աջակցության համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի կառավարությունը և «Շվեդիայի դեմոկրատներ» կուսակցությունը համաձայնության են հասել Ուկրաինային 2024-2026 թվականների համար 6,5 միլիարդ եվրոյի ռազմական աջակցության եռամյա ծրագիր ստեղծելու շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել թագավորության կառավարությունը։

«Կառավարությունը և «Շվեդիայի դեմոկրատները» պայմանավորվել են ստեղծել Ուկրաինային ռազմական աջակցության եռամյա շրջանակային ծրագիր՝ 2024-2026 թվականների համար 75 միլիարդ շվեդական կրոն (6,5 միլիարդ եվրո) ընդհանուր գումարի` տարեկան 25-ական միլիարդ շվեդական կրոն (շուրջ 2,2 միլիարդ եվրո)», - ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։

Ուկրաինային Շվեդիայից կողմից տրամադրվող ընդհանուր ռազմական և քաղաքացիական աջակցությունը կկազմի ավելի քան 100 միլիարդ շվեդական կրոն (8,6 միլիարդ եվրո), պարզաբանվում է հաղորդագրության մեջ։

Իշխանությունները նշել են, որ Ուկրաինային աջակցությունը պետք է ցուցաբերվի այնպես, որ «չխաթարվի Շվեդիայի պաշտպանունակության ամրապնդումը, և դուրս չմղվեն մյուս անհրաժեշտ բարեփոխումները», որոնք վերաբերում են այդ թվում երկրի վերազինմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում